Skip to content

Ի՞նչ վատ սովորություն ուներ համաշխարհային գրականության դասական Ջեկ Լոնդոնը

Գաղտնիք չէ, որ համաշխարհային գրողներից շատերն են ունեցել ինչ որ տարօրինակություններ, վատ սովորություններ ու արատներ։Թե ով ինչ արատ ու տարօրինակություններ ուներ կպարզենք միասին։ Իսկ այսօր կբացահայտենք ամերիկացի հայտնի գրող Ջեկ Լոնդոնի անհայտ սովորությունը։ Ամերիկացի գրողը բազմիցս գլուխ է գովացել, որ առաջին անգամ ալկոհոլ է փորձել 5 տարեկանում, երբ խորթ հայրը նրան ուղարկում էր գարեջուր բերելու: Իսկ 14 տարեկանում նա կարող էր հասուն տղամարդուց շատ խմել: Իր վատ սովորության մասին նա գրում էր. «Քսան տարի ես սովորեցնում էի ինձ ալկոհոլային ըմպելիքների համին, հետո ևս տաս տարի ստիպում էին ինձ սիրել դրանք: Ես արբեցող դառա այն պատճառով, որ ալկոհոլը միշտ հասանելի էր»: Հասուն տարիքում Ջեկ Լոնդոնը խմում էր մոտ մեկ լիտր վիսկի, և այդ ժամանակ նրա հետ տարբեր դեպքեր էին տեղի ունենում: Մի անգամ նա այնքան էր արբել, որ պարզապես գլորվեց ծովը։ Օրական 17 ժամ և ամենաքիչը հազար բառ գրելու սովորույթը 37 տարեկանում արդեն նրան դարձրեց ամենաշատ վարձատրվող հեղինակներից մեկը: Ցավալի է, որ առաջին ամերիկացի գրողը, որը կարողացավ իր քրտինքով միլիոն դոլար աշխատել, իր կյանքը խորտակեց ալկոհոլի շշի մեջ։ Նա խոստովանել է. «Իմ օրակարգը բացառում էր ալկոհոլ միայն առավոտյան. առաջին բաժակը ես խմում էի, երբ ավարտում էի իմ հազար բառը: Դրանից հետո մինչև ճաշ ես արդեն չէի հաշվում բաժակների քանակն ու միշտ արբած էի: Ընթրիքից առաջ ես կրկին խմում էի: Որքան շատ էի խմում, այդքան շատ էր հարկավոր ցանկալի արդյունքի հասնելու համար: Շուտով կոկտեյլներն ինձ արդեն չէին բավականացնում: Ժամանակ չկար դրանց համար, և ստամքսումս էլ այդքան տեղ չկար: Վիսկին շատ ավելի ուժեղ էր ազդում: Այն ավելի քիչ էր պահանջվում, իսկ արդյունքը շատ ավելի զգալի էր․․․»:

Գուցե չլիներ Լոնդոնի այս սովորությունը, չստեղծվեին նրա ամենահայտնի գործերը։ Կարդանք ու համոզվենք։

Ջեկ Լոնդոն՝ https://vlume.com/hye/person/EN-459

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *