Skip to content

ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆՔ ՏԱԼԻՍ ԿԱՐԴԱԼ։ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՈՒՂԵՂ

արդյոք մե՞նք ենք կառավարում մեր ուղեղը, թե՞ նա` մեզ

արդյոք պե՞տք է հավատալ ուղեղի օգտագործման «10%»-ի միֆին

ինչպե՞ս ուղեղը երիտասարդ և աշխատունակ պահել

ինչպե՞ս չընկնել ուղեղի կողմից լարված ծուղակների մեջ

Այս և շատ ավելի հետաքրքիր հարցերի պատասխանները գտնելու համար եկեք գնանք ուխտագնացության, իսկ ուղղությունը՝ դեպի ուղեղ։ Այս ուխտագնացության արդյունքում մենք շատ բացահայտումներ կանենք, կիմանանք, թե մեր վարքագծի ետևում ինչ է՝ ինչ զգացմունքներ կան, այդ զգացմունքների ակունքում ինչ մտքեր են առաջանում, ինչպես ենք մենք դրանք ձևակերպում, ինչպես ենք հավատում և ինչ արժեք ենք տալիս դրանց։ Գիրքը կարդալուց հետո մենք

կսկսենք մտածել՝ արդյոք մեր մտածողությունը ավտոպիլո՞տ է, թե՞ վերլուծական

կսկսենք մտածել՝ արդյոք միտքն ուղեղի աշխատանքի արդյո՞ւնքն է, թե՞ միտքն ու ուղեղը անկախ են իրարից

Սա սովորական գիրք չէ, այն հեղինակի տասը տարիների հետազոտական աշխատանքների արդյունքն է։ Այնտեղ կան շատ տեսանյութերի և հոդվածների հղումներ։

Դե ինչ, գնա՞նք այս ուխտագնացությանը։ «Տոմսերը կարող եք ձեռք բերել» այստեղ։

Ուխտագնացություն դեպի ուղեղ՝ https://vlume.com/hye/item/VP-640

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *