Skip to content

Գրական ընկերություն։ Վիլյամ Սարոյան և Եղիշե Չարենց

Գրական հսկաների ստեղծագործություններին ծանոթանալը, իմանալը, իհարկե, շատ կարևոր է, բայց պակաս կարևոր չէ իմանալ, թե այդ հսկաներից, ով ում հետ է ստեղծել մտերիմ ընկերություն, ով ում արվեստ է բարձր գնահատել կամ՝ հակառակը։
Այս շարքից առանձնացրել ենք Բարի Հսկայի և Եղիշե Չարենցի հանդիպումից մի հատված։ Այդ հանդիպումից ահա թե ինչ է պատմում Սարոյանը․
«Չարենցի մասին կան որոշ բաներ, որ կարծեմ կարող եմ ըսել.  նախ, կը վախենամ, որ չկարողացա ցույց չտալ, թե առաջին իսկ վայրկյանին նկատեր էի, որ Չարենց հասակով շատ փոքր մարդ էր և շատ տգեղ․․․
Սակայն կես րոպե իսկ չանցած՝ Չարենցի հասակը փոքր չէր այլևս…Անոր հասակը դաձավ կատարելապես անտեղի խնդիր մը, և փոխանակ տգեղ մարդ ըլլալու, ան դարձավ գեղեցկագույններեն մին:
Փոքր մարմնով, խոր անձև գլխով և մեծ ու ծուռ քթով մարդ չէր Չարենց, այլ կենդանի անհատականություն մը, որու բնակավայրը՝ մարմինը, արկածով էր, ան էր, ինչ որ էր: Ես ինձի մտածեցի` ով ալ ըլլա այս մարդը ժամանակին, փորձառության, հնարավորություններու և ընտրության ընդմեջեն կը ճամփորդե ավելի արագ,  քան ես…
Սիրեցի Չարենցը, որովհետև այնքան կենսունակ էր, ես խորապես մտահոգվեցա իրեն համար, որովհետև ամեն անգամ այնքան մոտ կը թվեր մահվան,  խելագարության: …Մոռնանք, որ մեռած է…. Չարենց ողջ է դեռ և կենսունակ՝ իր լավագույն բանաստեղծություններուն մեջ և շատ հավանաբար այդպես ալ պիտի մնա:
Իզո՜ւր խենթ ու խելառ էր, բայց շատ մը աշխարհիկ բանաստեղծներ այդպես եղած են ու են…»:

Մեր գրականության հսկաների հսկա ժառանգությունը պարզապես զարդարում է մեր գրադարանը։

Սարոյան՝ https://vlume.com/hye/item/VP-579

Չարենց՝ https://vlume.com/hye/person/EN-2

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *