Skip to content

Նոր գիրք։ Համո Սահյան «Տոհմի կանչը»

Ոչ կարգին քնել եմ աշխարհում,

Ոչ կարգին արթուն եմ մնացել,

Ոչ տուն եմ ունեցել մի կարգին,

Ոչ կարգին անտուն եմ մնացել:

Սրտիս պես վառվել եմ անկրակ,

Այրվելով տրվել եմ բոլորին,

Եվ սակայն սրտիս պես աշխարհում

Բոլորից թաքուն եմ մնացել։ Համո Սահյան

«Տոհմի կանչը» բանաստեղծությունների ժողովածուն լույս է տեսել 1981 թվականին: Բանաստեղծն անձնավորել է բնությունը, ներկայացրել մարդու և բնության հավերժ կենդանի կապը: Սահյանն առանձնահատուկ ներշնչանքով է խոսում Հայաստան աշխարհի, նրա անցյալի ու ներկայի, պատմության ու գալիքի մասին: Ժողովածուն իր մեջ ներառում է 232 բանաստեղծություն և երկու ծավալուն պոեմ՝ «Հայրենի գյուղ», «Վերադարձ»: Տոհմի կանչը հենց Սահյանի կանչն է։ Հեղինակը մերժում է արտագաղթը հայրենիքից, գյուղերի ամայացումը, ցանկանում որդիների վերադարձը հայրենի գյուղ:

Քարափների երգչի ժողովածուն կգտնեք այս հասցեում․

Տոհմի կանչը՝ https://vlume.com/hye/item/EB-1130

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *