«Այս քաղաքի ազգաբնակության մեծագույն և համեմատաբար ապահով վիճակի մեջ եղող մասը հայն է. սրա ձեռքին են նույնպես և տեղային բոլոր արդյունաբերական ձեռնարկությունները։ Վաճառականություն, երկրագործություն, արհեստ, այս ամենի ներկայացուցիչը տեղացի հայն է։ Հետևաբար և ղայմաղամ էֆենդու և յուր բոլոր վարչական ստորադրյալ անդամների գլխավոր հարաբերությունները հայերի հետ են անշուշտ»։ Պռոշյան
«Սկիզբն երկանց» վեպում Պռոշյանն արտացոլել է 18-րդ դարի վերջի և 19-րդ դարի սկզբի հայ իրականության ողբերգական պատկերը՝ պարսկական և թուրքական տիրապետության պայմաններում: Գիրքը պատմում է այն մասին, թե ինչպես է հայ մեծահարուստը ենթարկվում թուրք ղայմաղամին և եկեղեցու փոխարեն մզկիթ կառուցում։ Այդ նույն մզկիթի բացման օրը հայը իր աղջկան կնության է տալիս նույն ղայմաղամին։ Բայց գեղեցիկ Արփիկի սիրտը Ռուբենինն էր։ Ինչպե՞ս է Պռոշյանը դասավորում Արփիկի ճակատագիրը, արդյոք նրանց հաջողվում է փախչել թուրքից, լինել միասին ու երջանիկ։ Գիրքը հարուստ է պատմական դեպքերով, հալածանքներով, քծնանքով, սիրով ու դավաճանությամբ։ Հայտնի դասական գրողի ոչ այդքան հայտնի վեպը կարդացեք մեզ մոտ։
Սկիզբն երկանց՝ https://vlume.com/hye/item/EB-1386