«Ի՞նչ անի խեղճ Վարվառեն, վերցրել են, ուժով պսակել են մի անպիտանի, մի փչացած մարդու հետ ու ասում են. «Տանջվի՛ր նրա ձեռքում, ուզում ես, չես ուզում, տանջվի՛ր»։ Շիրվանզադե
Շիրվանզադեի «Արամբին» վիպակում դեպքերը տեղի են ունենում 19-րդ դարում, երբ գոյություն ունեին դաժան պարտականություններ, որոնց կատարումը պարտադիր էր ամեն մարդու համար, որտեղ պատիվն ավելի բարձր էր, քան շահը։ Վիպակի գլխավոր հերուսուհին հոր կամքով ամուսնացել է անբարո մեկի հետ, ում համար առաջնայինը շահն է։ Վարվառեն շուտով դառնում է արամբի, ամուսնացած կին, որը համարձակորեն լքել է ամուսնուն։ Իսկ այսպիսի կինը դատապարտված է։ Նա այլևս իրավունք չունի սիրելու, միակ ճանապարհը վերադարձն է անբարո ամուսնու մոտ։ Չէ՞ որ պատվից առավել ոչինչ չկար։ Այսպիսով, երկու զորեղ սպառնալիքներ դամոկլյան սրի պես կախված են Վարվառեի գլխին՝ հասարակություն ու կրոն։ Եվ անքուն, վշտալի արտասուքով ողողված գիշերները ի զորու չէին ներկայացնելու այն անելանելի վիճակը, որը նրան անկողին է գցում և տանում է ի մահ։ Հետադիմական գաղափարներով հարուստ, ժամանակի արտացոլանքը հանդիսացող այս վիպակը կարդալու համար հետևեք հղումին։
Արամբին՝ https://vlume.com/hye/item/EB-1426