Skip to content

Հուշեր Աղայանի մասին

Տարբեր ժամանակներում մեր գրողների մասին գրված հուշերը շատ արժեքավոր են։ Այդ հուշերի միջոցով ենք մենք բացահայտում մեր սիրելի գրողներին, իմանում նրանց ուժեղ ու թույլ կողմերը, իմանում նրանց խնդիրների մասին։ Գրողներ կան, որոնց մասին ինչքան էլ կարդաս, մեկ է՝ դեռ իմանալու բաներ մնում են։ Այդպիսի գրողներից է Աղայանը։ Աղայանի անվան հետ կապված շատ հետաքրքիր ու զվարճալի պատմություններ կան, բայց մենք փորձում ենք ներկայացնել այնպիսի դեպքեր, որոնք այդքան էլ հայտնի չեն ընթերցողներին։ Իհարկե այս առումով մեզ օգնության է եկել Զորյանի «Հուշերի գիրքը»։

Աղայանը իսկական հսկա էր, բոլոր առումներով։ Այնքան մեծ պատկառանք կար նրա նկատմամբ, որ երբ դուրս էր գալիս շրջելու, ծանոթ- անծանոթ, բոլորն ակնածանքով բարևում էին, թվում էր՝ ամբողջ քաղաքը ծանոթ էր նրան։ Աղայանի իմաստությունը, խոհեմությունն ու մեծությունը ընդգծելու համար Զորյանը մի դեպք է պատմում։ Աղայանը հիվանդացել էր և երբ հարցնում են նրա որպիսությունը նա պատասխանում է, թե վերջին մի քանի շաբաթը բնությունը իր տուրքը պահանջում է։ Հարցնողը լավ չի հասկանում Աղայանի միտքը և կատակով ասում է, որ երեխաներն ավելի շատ են հիվանդանում, ուրեմն իրենք ավելի շատ տուրք են տալիս։ Աղայանը իր միտքը ավելի լավ բացատրելու համար ասում է․«Երեխայի հիվանդությունը կապ ունի նրա աճելու հետ, ծեր մարդու հիվանդությունը՝ նրա կյանքը կարճելու հետ։ Հիվանդությունն իմ տարիքում նախազգուշացումներ են, մահվան զանգեր»։

Ճերմակ հսկայի, մեր ասլան բալայի մասին շատ ու շատ հետաքրքիր դեպքեր կան հենց իր գրքում, անպայման կարդացե՛ք ու բացահայտեք ավելին։

Իմ կյանքի գլխավոր դեպքերը՝ https://vlume.com/hye/item/EB-1115

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *