Skip to content

Ստեփան Զորյան։ Ծննդյան օր

Նրան կենդանության օրոք համարել են մեր «վերջին դասականը»՝ իր մեջ տեսնելով իսկական գրողի՝ իր դասական կերտվածքով: Այս գրողը դեռ չի ընկալվում որպես հեռավոր անցյալ, նրա ստեղծագործությունները նորովի ընթերցման պահանջ ունեն, իսկ ինքն էլ լիովին կարող է բավարարել նոր ժամանակների պահանջները:

Այդ Գրողը Ստեփան Զորյանն է, որի ծննդյան օրն է այսօր:

Գրողներ կան, որոնց գրական ճանապարհը նման է մշտական վերելքի, բայց Զորյանի դեպքում եղավ հակառակը:Կյանքը մի ընթացք ունի՝ դեպի առաջ ու Զորյանն այդ կյանքին համընթաց էր քայլում: Սովետական շրջանում նա ստեղծեց մի մեծ գրականություն, որն ընդգրկեց մեր հասարակության զանազան խավերի կյանքը: Սակայն հասարակ մարդը երբեք չդադարեց ներկա լինել նրա գործերում, անգամ պատմական վեպերում: Եվ դա հասկանալի է, որովհետև հասարակ մարդը ոչ միայն գործունեության սկիզբն է, այլև պատվանդանը: Մեր գրական կյանքում Զորյանն իսկապես երևելի երևույթ է:

Ստեփան Զորյան՝ https://vlume.com/hye/person/EN-484

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *