Skip to content

Կոմիտաս 155

«Աշխարհը հիացավ Կոմիտասով: Աշխարհը հայացա´վ Կոմիտասով: Եվ տիեզերածավալ հոլովույթներում անջնջելի կնիքով հաստատվեց նրա իսկատիպը. «Դո ՜ւ Վարդապե՛տ: Դու Ամենայն Հայոց Երգի Վեհափառն ես.. Գիրն ու տառն ես Հայոց երգի»: Պարույր Սևակ

Այսօր հայ երգի Մեսրոպ Մաշտոցի՝ Կոմիտասի ծննդյան օրն է։ Հայ ժողովրդի ու նրա մշակույթի պատմության մեջ Կոմիտասն այն անհատներից է, որոնք իրենց ազգը համաշխարհային ասպարեզ են դուրս բերել, ճանաչելի դարձրել աշխարհին և փառք ու պատիվ բերել իրենց հայրենիքին ու ժողովրդին։ Ահա թե ինչու ծնվեց Կոմիտասը։ Կոմիտասը ծնվեց, որպեսզի ժողովրդական ու հոգևոր երգը չմեռնի, Կոմիտասն ապրեց, որպեսզի հայ երգն ու երաժշտությունը զատվի օտարամուտ տարրերից, մաքրվի ու բյուրեղանա և տարածվի աշխարհի բոլոր ծագերում։ Կոմիտասն ապրեց, որպեսզի աշխարհի քաղաքակիրթ ժողովուրդներին ապացուցի, որ հայն ունի՛ ինքնուրույն երաժշտություն, Կոմիտասն ապրեց, որպեսզի ապրեցնի ու հավերժացնի իր ժողովրդին ու նրա դարավոր մշակույթը։ Չլինեին Կոմիտասի ժամանակակիցներն ու նրանց ստեղծած գրականությունը, մենք չէինք բացահայտի Վարդապետի հակառակ կողմը։

Բադիկյան-Կոմիտասը՝ ինչպիսին եղել է՝ https://vlume.com/hye/item/VP-214

Հ․ Աճառյան- Կյանքիս հուշերից՝ https://vlume.com/hye/item/EB-180

Անլռելի Զանգակատուն՝ https://vlume.com/hye/item/EB-712

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *