Ֆրենսիս Բրնեթի «Խորհրդավոր պարտեզը» համարվում է մանկական դասական գրականություն։ Այն սիրված է ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների կողմից:
Գիրքը բնության բուժիչ ուժի, ընկերության կարևորությաը և անձնական աճի ու փոփոխության հնարավորության մասին է։
Գլխավոր հերոսուհին 10-ամյա Մերի Լենոքսն է, որը ծնվել է Հնդկաստանում: Երբ նրա ծնողները մահանում են համաճարակից, Մերիին ուղարկում են Անգլիա՝ քեռու մոտ:
Սկզբում Մերին, ինչպես միշտ, իրեն չարաճճի և անհնազանդ է պահում։ Նրան դուր չի գալիս և՛ իր նոր տունը, և՛ այնտեղ ապրող մարդիկ։ Հետո աղջնակը հայտնաբերում է մի փակ գաղտնի ու խորհրդավոր պարտեզ։ Տան սպասուհին Մերիին պատմում է պարտեզի մասին, որ պատահարից հետո մահացել է մորաքույրը և դրանից հետո պարտեզը կողպել են, իսկ բանալին՝ թաղել։ Մերիի մոտ հետաքրքրություն է առաջանում և նա ցանկանում է գտնել այն, ու ահա այստեղ նրա վատ բնավորության գծերը սկսում են մեղմանալ։
Այս արկածները Մերիին դարձնում են ավելի բարի, ընկերասեր և ուժեղ։
«Խորհրդավոր պարտեզը»՝ https://vlume.com/hye/item/VP-151