Skip to content

Թունդ վեճ։ Պերճ Պռոշյան և Ղազարոս Աղայան

Պռոշյանի և Աղայանի ընկերությանն ու «կռիվներին» մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք։ Որքան շատ իմանանք հետաքրքիր դեպքեր նրանց կյանքից, այնքան ավելի շատ կծանոթանանք մեր մեծերի բնավորության լավ ու վատ կողմերին, նրանց երեխայություններին ու կամակորություններին։Ահա նման մի դեպք էլ պատմում է Նվարդ Թումանյանը իր «Հուշեր և զրույցներ» գրքում։

«Մի օր Աղայանն ու Պռոշյանն այցելում են Թումանյանին: Երկար զրուցելուց հետո, երբ պատրաստվում են հեռանալ, Թումանյանն առաջարկում է, որ միասին ճաշեն, բայց հյուրերը հրաժարվում են: Տնից դուրս գալով` պայմանավորվում են բանաստեղծի տան սանդուղքները հաշվել: Դանդաղ իջնում են ցած. Պռոշյանի հաշիվը ստացվում է 101, Աղայանինը` 102: Թունդ վիճելով ու կրկին հաշվելով վեր են բարձրանում: Աղմուկի վրա տանտերը դուրս է գալիս, կարծելով, թե փոշմանել են, եկել են ճաշելու: Նրանք պատմում են եղելությունը, իսկ Թումանյանի անեկդոտներին ավելանում է ևս մեկը»։ Պռոշյանի և Աղայանի արկածներն այսքանով չեն վերջանում։ Իսկ գրողների, գրեթե, բոլոր գրքերը կգտնեք այստեղ․

Պերճ Պռոշյան՝ https://vlume.com/hye/person/EN-221

Ղազարոս Աղայան՝ https://vlume.com/hye/person/EN-62

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *