Skip to content

Աթաբեկ Խնկոյան։ Ծննդյան օր

Այսօր հայ մանկագիր, ուսուցիչ, առակագիր Աթաբեկ Խնկոյանի՝ Խնկո Ապոր ծննդյան օրն է։ Օժտված լինելով  բնատուր գրական տաղանդով, նա երկար երկար ժամանակ կարողացել է համատեղել մանկավարժությունն ու գրողի գործունեությունը։ Մանկավարժությունն օգնել է նրան ճանաչելու հատկապես իր մանուկ ընթերցողներին, ուսումնասիրելու նրանց մտքերը, ապրումները, ապրելու նրանց հետաքրքրություններով, «մանկանալու», դառնալու նրանց գրողը։Խնկոյանն ասում էր․ «Մանկական գրականության դերը մանուկների կյանքում նույնն է, ինչ որ մեծերի գրականությունը մեծերի կյանքում։ Քաջության, հերոսության, ինքնազոհության գաղափարները մանուկներին պետք է պատվաստել դեռ մանուկ օրերից, երբ նրանց հոգին ընդունակ է կրթվելու»։
Այսպես, քայլեց նա 65 տարի, մի ձեռքում թոթովախոս մանկան ձեռքը, մյուսում՝ հայ աշխատավոր գյուղացու կոշտացած ափը, երկուսն էլ հարազատ, երկուսն էլ թանկագին։

Աթաբեկ Խնկոյան՝ https://vlume.com/hye/person/EN-68

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *