Skip to content

Վըրջինիա Վուլֆը և «կանացի» գրականությունը

Վըրջինիա Վուլֆ։ 20-րդ դարի բրիտանացի կին գրող, որ եկավ ապացուցելու կանացի ինտելեկտի հզորությունը, առաջ քաշելու հասարակական ու քաղաքական կարևոր հարցեր և գտնելու նորանոր լուծումներ, նոր ուժով պայքարելու կանանց և տղամարդկանց իրավահավասարության համար:
Վըրջինիա Վուլֆը բոլորովին նոր երևույթ էր ոչ միայն կանացի գրականության, այլև, առհասարակ, համաշխարհային գրականության մեջ: Խելացի տղամարդիկ անգամ, կարդալով նրան, թախծում էին, ամաչում, որ իրենք լինելով տղամարդ` չեն կարող գրել այնպես, ինչպես այդ կինը, ու այդ զգացումը, բնականաբար խոցել է նրանց ինքնասիրությունը, ու նրանցից ոմանք սկսել են քննադատել, իսկ ավելի հանդուրժող անձինք թեկուզ զարմանքով, բայց արժանին են մատուցել թույլ սեռի այդ ուժեղ ներկայացուցչին:
Վուլֆը իր ինտելեկտով ոչ միայն չի զիջել, այլև հաճախ գերազանցել է իր ժամանակի տղամարդ գրողներին: 
Ահա, թե ինչ հետաքրքիր կարծիք է հայտնել ժամանակի տղամարդ գրողներից մեկը Վուլֆի մասին․ «Ես կարդացի Վիրջինյա Վուլֆին և պատվեցի զարմանալի զգացումով… Դա երևի ստեղծագործելու անկարողության զգացումն է, թախիծը… Ո’չ, ես հիանալի գիտեմ, որ թեկուզ հարյուր տարի էլ փորձեմ կատարելագործվել, միևնույն է, «Պատերազմ և խաղաղություն» չեմ գրի, բայց դա ինձ չի տխրեցնում: Իսկ ինչո՞ւ եմ տխրում, երբ ձեռքումս սեղմում եմ Վուլֆի հատորները: Երևի…որովհետև…նա…կի՞ն է: Կի՞ն, որ համարձակվել է լինել խելացի: Կի՞ն, որ գրում է զարմանալիորեն հրաշալի, ապշեցուցիչ արձակ, այն ժամանակ, երբ նրանից առավելագույնը սպասում են սիրային նամակներ»: Կանացի գրականության ամենանշանավոր գրողի հայտնի ստեղծագործությունը ձեզ կօգնի համոզվել վերը նշվածում։

Միսիս Դելոուեյ՝ https://vlume.com/hye/item/VP-523

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *