Skip to content

Հայտնի գրողների սիրային նամակները։ Օնորե դը Բալզակ և Էվելինա Հանսկան

Միակ դեպքերից մեկը, երբ կարելի է կարդալ «ուրիշի» նամակները։

Հայտնի մարդկանց սիրային նամակները կարդալով՝ մենք ոչ միայն իմանում ենք նրանց ջերմ զգացմունքների, բուռն ապրումների մասին, այլև մեզ համար շատ բացահայտումներ ենք անում, համեմատում ենք մերօրյա սիրային նամակների հետ։ Քանի որ 21-րդ դարում մենք ամենից շատ սիրում ենք նամակներ կարդալ,
եկեք միասին կարդանք ֆրանսիական գրականության ամենահայտնի գրողի՝ Բալզակի սիրային նամակն ուղղված Էվելինային։

«Հրեշտակս, ես քեզ անչափ կարոտել եմ: Ես չեմ դադարում հիանալ քեզնով: Մեր սերը կշարունակի ծաղկել ու կդառնա ավելի արդար, ավելի թարմ, ավելի գթառատ, քանզի այն իրական սեր է, իսկ իրական սերն անընդհատ աճում է: Այն նման է մի գեղեցիկ բույսի, որն աճում է սրտում՝ տարեցտարի տարածելով իր ճյուղերն ու ընդլայնվելով, յուրաքանչյուր սեզոնի կրկնապատկելով իր հմայքն ու բույրը: Թանկագինս, ասա ինձ, մշտապես կրկնիր, որ ոչինչ չի կարողանա վնասել նրա կեղևը, նուրբ տերևները, և որ այն կաճի ու կմեծանա երկուսիս սրտերում…»:
Սիրառատ նամակից հետո չմոռանաք կարդալ գրողի սիրառատ գրքերը։

Օնորե դը Բալզակ՝ https://vlume.com/hye/person/EN-472

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *