Աշնան գույնզգույն հագուստներն ու ջերմացնող արևն ավելի են պայծառանում ու նոր երանգներ ստանում գրականության մեջ։ Եկեք վերհիշենք, թե ովքեր են նկարել աշունը՝ իրենց ներկապնակով։
Աշո՛ւն է, քամի…Տերևները մի-մի,
Արցունքի նման
Դողացին, ընկան…👉Ավ. Իսահակյան՝ https://vlume.com/hye/item/EB-1027
Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպ,
Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ,
Աշո՛ւն, քեզ ի՛նչ քնքշությամբ,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ․․․ 👉Վ. Տերյան՝ https://vlume.com/hye/item/EB-88
Փեղկերուս դէմ երգն է նորէն անձրեւին,
Աշնանային բիւրեղաշիթ վիշտը զով,
Որուն շոյող եւ մտերմիկ օրօրով
Հասակ առին բիւր երազներն իմ անգին։ 👉Մուշեղ Իշխան՝ https://vlume.com/hye/item/EB-194
Կ’անձրեւէ, տըղա՛ս…։ Աշունը թաց է,
Թա՛ց աչքերուն պէս խեղճ խաբուած սիրոյն…:
Պատուհանն ու դուռը գընա՛ գոցէ՛
Եւ դէմըս եկո՛ւր նստիլ վեհագոյն։ 👉Վահան Թէքէան՝ https://vlume.com/hye/item/EB-67