«Ես ծնվել ու մեծացել եմ ընտանիքում, հասկանու՞մ ես, ընտանիքում։ Մենք սիրուց բացի ոչինչ չգիտենք։ Ես ուզում եմ ապրել ընտանիքում և ոչ թե բանակում։ Ամեն ոք պիտի ընտանիք ունենա»: Վիլյամ Սարոյան
Այսօր՝ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ, հիշենք՝ ընտանեկան երջանկության բանալին բարությունն է, անկեղծությունը, որի ամուր հիմքերի վրա մեծանում են ապագա սերունդները:
Թող բոլորի ընտանիքներում միշտ իշխի սերը, ներդաշնակությունն ու փոխըմբռնումը, իսկ դժվարությունները միայն ամրապնդեն ընտանեկան կապերը: Շնորհավո՛ր Ընտանիքի միջազգային օրը: Ամեն օր գնահատե՛ք ու ամուր պահեք այն ամենը, ինչ ունեք։