Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը և Զելդա Սեյրը ծանոթացել են Ալաբամա նահանգի Մոնթգոմերի փոքրիկ քաղաքում: Այդ հանդիպումը, որը երկուսի կյանքում էլ ճակատագրական դարձավ, տեղի ունեցավ քաղաքի սրճարաններից մեկում: Ֆիցջերալդը սիրահարվեց առաջին հայացքից: «Նա ամենաչքնաղ աղջիկն է, ում ես կյանքում երբևէ հանդիպել եմ։ Ես անմիջապես հասկացա, որ նա անպայման պետք է իմը լինի»: Ինչ վերաբերում է Զելդային՝ նա այնքան էլ տպավորված չէր առաջին հանդիպումից, բայցևայնպես երիտասարդի մեջ ինչ-որ բան գրավել էր նրա ուշադրությունը։ Իր իսկ խոսքերով՝ նրան այն ժամանակ թվացել էր, թե «մի ոչ երկրային ուժ, ինչ-որ ոգեշունչ հիացմունք էր բխում Սքոթից»:
Սքոթ և Զելդա Ֆիցջերալդներ զույգը միմյանց նվիրեց տևել է ավելի քան 22 տարի: Այս երկու հմայիչ և չափազանց տաղանդավոր գրողների սիրո պատմությունը կարելի է տեսնել նրանց իսկ նամակներում։
«Երբեք չմտածես այն բաների մասին, որ չես կարող տալ ինձ: Դու ինձ էիր վստահել աշխարհի ամենասիրասուն սիրտը, դա շատ հիմար արարք էր, ավելի հիմար, քան երբևէ ինչ-որ մեկն արել է: Ինչպե՞ս կարող ես միտումնավոր ապրել առանց ինձ: Եթե մահանայիր, օ՜, սիրելիս, իմ սիրելի, Սքոթ… Դա նման կլիներ կուրանալուն, ես այլևս կյանքի նպատակ չէի ունենա, կլինեի ընդամենը մի գեղեցիկ դեկորացիա: Չե՞ս կարծում, որ հենց քեզ համար եմ ստեղծված: Ինձ թվում է՝ ես քո պատվերն եմ, որ ուղարկվել եմ քեզ, որ կրես»:
Գուցե Ֆիցջերալդի կյանքում չլիներ Զելդան, չէին ստեղծվի հայտնի գլուխգործոցները՝ https://vlume.com/hye/person/EN-297