Այսօր հայ դրամատուրգիայի կարկառուն ներկայացուցչի՝ Գաբրիել Սունդուկյանի ծննդյան օրն է։
Նա ռեալիստական թատերագրության հիմնադիրներից է և հենց նա է ստեղծել սունդուկյանական թատրոնը, որտեղ մինչ օրս փայլում են հայ բեմի վարպետները ։
Մեծ դրամատուրգը շատ էր սիրում լսել հաճոյախոսություններ իր արտաքինի մասին։
Ծանոթները գիտեին այդ մասին և հանդիպելիս չէին մոռանում ասել.
«Վա՛հ, Գավրիլ Նիկիտիչ, օրեցօր բացվում ես գարնան թայղուլի պես» ։
Պեպոյի անմահ հեղինակը մինչ օրս քայլում է ժողովրդի հետ, մասնակցում նրա կյանքին ու պայքարին։
Եվ մինչ օրս մենք սիրով ու երախտագիտությամբ ենք հիշում Սունդուկյանին, որի անունը շողում է նշանավոր թատերագիրների համաստեղության մեջ։
Գաբրիել Սունդուկյան՝ https://vlume.com/hye/person/EN-454