Այսօր Վահան Թոթովենցի ծննդյան օրն է։
«Ահա մի գործիչ մեր գրականության և արվեստի ասպարեզում, որի համար ոչ մի թմբուկ չի զարնվել, որը ոչ մի աղմուկ չի բարձրացել, մի անձնավորություն, որին բացարձակապես անծանոթ է մնացել մեծամտությունը․․․ որ աշխատել և տքնել է, կառուցել է համեստ և դանդաղ, բայց սքանչելիորեն մաքուր, ճաշակով, խնամքով և բարեխիղճ»:
«Գրական թերթ»
Թոթովենցն այն հազվագյուտ հայ գրողներից է, ում ստեղծագործությունների մեջ համադրված են արևմտահայ, սփյուռքահայ և խորհրդահայ գրականության տարրերը։ Թեկուզ նրա մայրամուտը վաղ վրա հասավ, շատ ծրագրեր ու մտահղացումներ անավարտ մնացին, բայց նրա թողած երկերի արվեստը պահպանում է իր հմայքը՝ առաջացնելով պայծառ խոհեր ու զգացմունքներ:
Հենց դրանով էլ Թոթովենցն այսօր կենդանի, մոտ ու հարազատ է:
🔗 Վահան Թոթովենց՝ https://vlume.com/hye/person/EN-75