Skip to content

«Մարդիկ այն չեն, ինչ երևում են: Մեր ժամանակներում մարդը շատ է բարդացել իր էությամբ․․․ Ուրիշ բան մտածում, ուրիշ բան խոսում, հակառակ իրենց էության գործում․․․»: Գուրգեն Մահարի

Այսօր ծնվել է ինքնատիպ ու անկրկնելի ոճի տեր գրող Գուգեն Մահարին։

Զարմանալի կենսունակություն ուներ Մահարին, որին վիճակված անձնական ու ստեղծագործական դժվար կյանքը չկոտրեց նրան և չդարձրեց ամեն ինչից դժգոհող մարդ։ Նա գրող էր, որ կյանքի ամենածանր պահին անգամ թախծախառն ժպիտով ասում էր․ «Օրհնյա՜լ լինես, դու կյանք»։

Մահարին հենց իր կյանքն էլ դարձրել է իր ստեղծագործությունների նյութը՝ կարողանալով ամենածանր իրավիճակները ներկայացնել նուրբ ժպիտով։

Թեև աքսորը, հալածանքները «սպանեցին» գրողին, ժամանակին քննադատվեց, չընդունվեց իր ստեղծագործությունները, սակայն Մահարին այժմ համարվում է ամենապահանջված, ամենասիրված գրողներից մեկը։

Գուրգեն Մահարի՝ https://vlume.com/hye/person/EN-44

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *