Skip to content

«Այս աշխարհում պատերազմ անում են միայն խաղաղության համար»: Գի դը Մոպասան

Այսօր XIX դարի ֆրանսիացի հայտնի գրող Գի դը Մոպասանի ծննդյան օրն է։
Մոպասանի ստեղծագործությունների թեմաները կապված են իր ապրած դարաշրջանի առօրյա կյանքի և իր անձնական կյանքի հետ, որոնք միախառնելով ստեղծել է անկրկնելի պատմություններ։
Գրելուց զատ, Մոպասանն իր ամբողջ ժամանակը տրամադրում էր կանանց «որսին»: Նրան գրավում էին երիտասարդ դքսուհիներն ու կոմսուհիները, որոնք, թեև արհամարհում էին, բայց հրապուրված էին նրանով:
Իսկ հետո նա հաճույքով վրեժ էր լուծում այդ կանանցից` նկարագրելով նրանց իր պատմություններում։ Գին զուգահեռ մի քանի սիրային ինտրիգներ էր ունենում:
Եվ դրանք բոլորը վերածում էր վեպերի ու պատմվածքների:
Գրողի բազում գործեր մինչ օրս արդի են ու ապրեցնող։ Իսկ ստեղծագործությունները՝ ամենապահանջվածները։

Գի դը Մոպասան՝ https://vlume.com/hye/person/EN-260

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *