1866 թվականին մեծ ռուս գրող Դոստոևսկին մեծ դժվարությունների մեջ էր. պարտքեր, ծանր հիվանդություն և հրատարակման պայմանագիր՝ ըստ որի պետք է նոր վեպ ներկայացներ մինչև 1866 թվականի նոյեմբերի 1-ը։ Պայմանագրի խախտման դեպքում հրատարակիչը իրավունք ուներ 9 տարի անվճար տպագրել գրողի բոլոր ստեղծագործությունները։
Դոստոևսկին որոշեց սղագրող վարձել։ Եկավ Աննա Գրիգորևնա Սնիտկինան՝ 20-ամյա խելացի, խիստ պատասխանատու աղջիկ: Ամեն օր նա գալիս էր, և գրողը նրան թելադրում էր «Խաղամոլը» վեպը:
Աշխատանքն ավարտվեց ժամանակին, իսկ դրանից մեկ շաբաթ անց Դոստոևսկին ամուսնության առաջարկ արեց Աննային։
Աննան համաձայնեց
Ամուսնացան 1867-ին: Աննան դարձավ ոչ միայն կին, այլև գործընկեր, ով կառավարում էր գրողի գործերը, հրատարակում նրա գրքերը: Աննայի շնորհիվ Դոստոևսկին ազատվեց պարտքերից և կարողացավ գրել նաև իր գլուխգործոցներից մեկը՝ «Կարամազով եղբայրները»:
Գրավոր ապացույցները ցույց են տալիս, որ նա ամենաշատը սիրում էր ռուլետկա, բայց երբեմն խաղում էր նաև բիլիարդ:
Գրողին հաջողվեց վերջնականապես հաղթահարել կործանարար կիրքը միայն 1871 թվականին՝ շնորհիվ Աննայի։
25 տարվա տարիքային տարբերությունը ոչ միայն չխանգարեց, այլև օգնեց, որ նրանք ապրեն երջանիկ՝ մինչ գրողի մահը։
Իսկ եթե այս սիրո պատմությունն ընթերցելուց հետո ցանկություն ունես ավելի լավ ճանաչել ռուս մեծ դասականին, ապա նրա ամենահայտնի ստեղծագործությունը կգտնես մեր գրադարանում՝ https://vlume.com/hye/item/VP-88։