Գրողների կենսագրություններից հետաքրքիր են ոչ միայն դեպքերն ու փաստերը, այլև այն, թե ինչպես են գնահատել ու ընկալել իրար՝ որպես մտածողներ ու ստեղծագործողներ։ Երբ գրողը գնահատում է գրողին, ծնվում է գրականությունը գրականության մասին։
Ահա այդպիսի մի օրինակ։ Գիտե՞ք, թե ինչ է պատասխանում Շիրազը, երբ մի անգամ նրան հարցնում են, թե որն է իր ու Սահյանի տարբերությունը․
-Համոն թաքnւն կգրե, թաքnւն կտպե, ժnղnվnւրդը ափաշքարա կկարդա։ Ես ափաշքարա կգրեմ, ժողովուրդը թաքուն կկարդա։
Երկուսս էլ կտեսնինք ու կհավատանք Աuտծnւն։ Համոն` գլուխը կախ, ես` գլուխս բարձր պահած:
Ինքը հnղի մեջ կերթա, ես` ամպի:
Իմ սիրտը հրաբnւխով կճաքի, Համոյինը` ամպրnպով:
Ես անձրևով կnւլամ, Համոն` խnտի վրայի շաղով: Էսքանը․․․
Երբ գրողն է հիանում գրողով, հնչում է մի ճշմարտություն, որն ամրապնդում է ժամանակը։ Կարդանք ու համոզվենք՝
Համո Սահյան՝ https://vlume.com/hye/person/EN-439
Հովհաննես Շիրազ՝ https://vlume.com/hye/person/EN-386