Շուտով կգա նոր ուսումնական տարին ։ Բոլորիս սպասում են հետաքրքիր օրեր։ Ամենահետաքրքիրների շարքից է ուսուցիչների օրը։ Ուսուցչի մեկ օր մենք այսպես ենք պատկերացրել՝ լի տարբեր հույզերով․ ուրախություն, զարմանք, սեր, համբերություն, մի փոքր հոգնածություն, բայց նաև մեծ ուժ ու եռանդ։
Ուսուցչի օրը լի է հույզերով ու անակնկալներով։ Առավոտյան սկսում են լայն ժպիտով, դասերի ընթացքում տեսնում են ամեն ինչ, փորձում են պահպանել համբերությունը, ուրախանում են ամեն փոքր հաջողությունով։ Օրվա վերջում հոգնածությունը կուտակվում է, բայց միևնույն ժամանակ սրտում մնում է այն բացառիկ զգացումը՝ գիտակցել, որ ձևավորում են ապագա սերունդ։