Մենք ճանաչում ենք գրողներին իրենց ստեղծած աշխարհներով, բայց հազվադեպ ենք մտածում՝ ինչ գրքերն են ձևավորել հենց իրենց ընթերցողական ճաշակը։ Ո՞ր պատմություններն են ոգեշնչել, ազդել, կամ պարզապես ուղեկցել նրանց տարիներ շարունակ։ Երբ հայտնի գրողը խոսում է իր սիրելի գրքի մասին, դա դառնում է նաև ընթերցողի համար բացահայտում։
Ջ. Ք. Ռոուլինգի գրքերը բազմիցս գլխավորել են բեսթսելլերների ցանկերը՝ ստեղծելով ամբողջ սերնդի երևակայական աշխարհը։ Բայց ի՞նչ է կարդում ինքը՝ «Հարի Փոթերի» հեղինակը, և ո՞ր գիրքն է համարում իր ամենասիրելին։
Ռոուլինգի սիրելի գիրքը՝ Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք»
Ջ. Ք. Ռոուլինգը բազմիցս նշել է, որ Ջեյն Օսթինի ստեղծագործությունները առանձնահատուկ տեղ ունեն իր ընթերցողական կյանքում, իսկ «Հպարտություն և նախապաշարմունք» վեպը այն գրքերից է, որին կարելի է վերադառնալ կրկին ու կրկին։ Նրա խոսքով՝ սա այն պատմություններից է, որոնք ավարտելուց հետո թողնում են խոր զգացում, կարծես դու ականատես ես եղել մարդկային բնավորությունների ու հարաբերությունների ճշգրիտ բացահայտման։
Կարծում ենք այսօր ճիշտ ժամանակն է ընթերցելու կամ վերընթերցելու գիրքը
Հպարտություն և նախապաշարմունք՝ https://vlume.com/hye/item/VP-81
