Skip to content

Վահան Տերյան։ Ծննդյան օր

«Ես մոլորվել եմ այս մութ աշխարհում,
Եվ ինձ խավարից ոչ ոք չի կանչում․․․
Ինչո՞ւ է շուրջս աշխարհը լռում,
Ո՞վ է իմ հոգու լույսերը մարել․․» Վահան Տերյան

Այսօր նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի ծննդյան օրն է։
Ժամանակի բարոյական երևույթներն արտահայտելուն զուգընթաց՝ հեղինակը թափանցել է մարդու հոգու խորքը, տեսել է սիրո նրբություններն ու գեղեցկությունները, որոնք ունեն հավերժական հրապույր։
Տերյանը հյուսեց թախծոտ ու քնքուշ երգեր, մեծարեց կնոջը։ Տերյանի երգերը թեև տոգորված են խոր ու անփարատելի ցավով, բայց հեռու են լալկությունից։ Իր ողբերգականորեն վեհ երգերին նա տալիս է նաև հպարտ շեշտեր, ծանրագույն ողբերգության մեջ հույսով ու հավատով նայում գալիքին․

«․․․Բայց հրկեզ հոգիս մորմոքում այս տոթ
Հավատում է դեռ քո առավոտին»։

Տերյանն ընթերցողների առջև փռեց «լուսավոր գանձեր», անմար կրակներ վառեց բոլորիս սրտերում։ Մեզ մնում է նորից թերթել, ընթերցել ու վերընթերցել Աշնան երգչի անմար տողերն ու զգանք դրանց թացությունը, անձրևի, աշնան, սիրո, տառապանքի ու հայրենասիրության շունչը։

Վահան Տերյան՝ https://vlume.com/hye/person/EN-76

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *