«Հունարենը մեղմ է, հռոմեական լեզուն` հզոր, ասորերենը` աղերսական, պարսկերենը` պերճ, ալաներենը` գեղեցկազարդ, գոթերենը` հեգնական, եգիպտերենը` տափակախոս ու խավարաձայն, հնդկերենը` ճռվողական, հայերենը` քաղցր, որը միաժամանակ կարող է մյուս բոլոր լեզուների հատկություններն ամփոփել իր մեջ»: Եղիշե
Այսօր՝ փետրվարի 21-ին, մայրենի լեզվի միջազգային օրն է։ Այսօր մենք նոր ուժով ենք գիտակցում, որ լեզուն ոչ միայն հաղորդակցության միջոց է, այլև ազգի հոգին, մշակույթի արխիվը և սերունդների միջև կապող անօդաչու կամուրջը։
«Լեզուն է ամեն մի ժողովրդի գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը» – ասում էր Թումանյանը, և իսկապես, հայ լեզուն մեզ համար ավելին է, քան բառերի շղթա։
Մենք մեր պարտքն ենք համարում ոչ միայն պահպանել հայերենը, այլև հարստացնել ու փոխանցել հաջորդ սերունդներին իր ամբողջ ճոխությամբ, գեղեցկությամբ ու հնչերանգներով։
«…Տասը լեզու սովորեցեք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցեք»:
Չէ՞ որ «ուրիշ Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
Որ այսքան մերը լինի»։
Դե եկե՛ք այսօր ավելի մեծ սիրով ու ոգևորությամբ «փառաբանենք մեր սրբազան հայոց լեզուն․․․», կարդանք, գրենք հայերեն, հպարտանանք հայերենով՝ իր բոլոր լեզվաճյուղերով։
Այստեղ կգտնեք այդ հնարավորությունը՝
Web: https://vlume.com/
Android: https://vlume.com/download/android
