Փետրվարի 19-ը մեզ համար պարզապես ամսաթիվ չէ։
Այսօր հանճարեղ լոռեցու, ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։
«Ինչպես բարձր են Հայաստանի լեռները, այնպես էլ բարձր է Հովհաննես Թումանյանի բարոյական դեմքը։ Ինչպես խորն են Հայաստանի լճերը, այնպես էլ խորն են Թումանյանի մտքերը»։
Թումանյանի կապը գրքի ու գրադարանի հետ շատ մեծ է եղել։
Արդեն մեկ տասնյակից ավելի է ինչ հենց այս օրն ենք նշում ԳՐՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԸ։
Այս տոնը տարիների ընթացքում դարձել է մի գեղեցիկ սովորույթ՝ միմյանց փոխանցել ոչ թե պարզապես էջեր, այլ աշխարհներ։
Գիրքն է, որ մարդու ներաշխարհում ոչնչացնում է չարի սաղմերը, աճեցնում սիրո ծիլերը, սերմանում սեր դեպի իր անձն ու ընկերը, ծնողն ու հայրենիքը, մարդն ու գեղեցիկը:
Իսկ Ամենայն հայոց բանաստեղծի գրքերը կարդալու համար պատճառ հարկավոր չէ․
Հովհաննես Թումանյան՝ https://vlume.com/hye/person/EN-40
