Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կըրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մըրրիկներին հակառակ։
Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս։ Հովհաննես Թումանյան
Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։
Ապրիլի 24-ը սոսկ պատմություն չէ, այն մեր հավաքական հիշողությունն է և անկոտրում կամքի խորհրդանիշը։ 1915-ին մենք վերածնվեցինք ու դարձանք աշխարհասփյուռ մի բռունցք։
1915 թվականը հիշելուց բացի, եկեք հիշե՛նք ու չմոռանա՛նք, որ Հայաստանում անգամ քարերն են ծաղկում, որ ինչքան էլ սև ամպեր կուտակվեն մեր գլխավերևում, միևնույն է մենք «…հարազատ հողից ծիլ ու ծառ կտանք նորից․․․»։
