Գրողներին ավելի լավ ճանաչելու համար երբեմն պետք է կարդալ ոչ միայն նրանց գրքերը, այլև ծանոթանալ նրանց կյանքի հետաքրքիր ու զվարճալի դրվագներին։ Սրամտությունն ու հումորը հաճախ են ուղեկցել մեր մեծերին և հենց այդ պատմությունների շնորհիվ են նրանք մեզ համար դառնում ավելի սիրելի։ «Զվարճալի դեպքեր հայտնի գրողների կյանքից» շարքում այս անգամ անդրադարձել ենք ինքնատիպ հումորի տեր բանաստեղծին՝ Հովհաննես Շիրազին։ Նրա սրամտությունն ու պատասխանները դարձել են իսկական լեգենդներ…»։ Դրանցից մեկի մասին պատմել է ու գրել է Արամայիս Սահակյանը։
«-Ինչպե՞ս ես, Շիրազ,- հարցրի։
-Արարատի՛ պես,- արագ պատասխանեց նա։
-Իսկ Արարատն ինչպե՞ս է։
-Ինձ պես։
-Ի՞նչ կասես «Արարատ» թիմի մասին։
-Եթե «Արարատն» իր հոգու մեջ Արարատ չպահե, թույլ կխաղա։ Դա՛ է նրա ուժը։
-Այդ դեպքում՝ ինչո՞ւ ես մեկ-մեկ թույլ բանաստեղծություններ գրում։
-Որպեսզի․․․ հավասարվեմ մյուսներիդ»։
Դե եկենք նորից կարդանք ու տեսնենք՝ քանի «թույլ» բանաստեղծություն է գրել Շիրազը։
Հովհաննես Շիրազ՝ https://vlume.com/hye/person/EN-386
