1918թ –ի մայիսի 28-ին էլ Հայաստանը գծեց իր ազատության ու անկախության ուղին և մեր հաղթական երթի հիմքը դրեց:
Մեր հայրենիքի անկախությունը մենք չխնդրեցինք, ոչ էլ մեկը մեզ նվիրեց. մենք այն ձեռք բերեցինք մեր սեփական արյունով ու քրտինքով՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի դաշտերում: Այդ օրը հայ ժողովուրդը ցույց տվեց աշխարհին, որ ինքը կամք ունի ապրելու և իր սեփական ճակատագիրը տնօրինելու։
Առաջին Հանրապետության ծնունդը ապահովեց հայոց պետականության շարունակականությունը, որը պահելու առաքելությունը մեզանից յուրաքանչյուրինս է։
Առավել քան այսօր, մեր երկրին ցանկանում ենք խաղաղություն, անառիկ սահմաններ և բարօրություն, իսկ մեզ՝ ամուր կամք, հավատ, տոկունություն ու միասնություն:
Մեր միասնության, անկոտրում ոգու, բազում փորձությունների, հաղթանակների մասին գրվել են դարեր առաջ, վստահ ենք՝ գրվելու են նաև դարեր հետո։
Ռուբէն – Հայ Յեղափոխականի մը յիշատակները՝ https://vlume.com/hye/person/EN-55
Օհան Կարօ – Խրճիթներէն մինչեւ խորհրդարանը՝ https://link.vlume.com/item/EB-47
