Միշտ հանդես է, երգ ու պար, միշտ վճիտ է ու պածառ,
Լույսը երբեք չի մարում մանուկների աշխարհում:
Ես մի մանուկ եմ դառնում` մանուկների աշխարհում,
Մարած կրակս է հեռանում մանուկների աշխարհում:
Ինչպես ծովում մարգարիտ՝, անհայտ աստղեր՝ երկնքում,
Այնպես գանձեր կան թաքուն` մանուկների աշխարհում: Սարմեն
Եվ մեր՝ մեծերիս կարևոր առաքելությունն է՝ պահպանել այդ աշխարհի անդորրը, փայփայել յուրաքանչյուր թաքնված գանձ։ Թող աշխարհի բոլոր մանուկները մեծանան խաղաղ երկնքի տակ, ունենան վառ, գունավոր ու անհոգ մանկություն։
Միշտ ժպտացե՛ք ու ջերմացրեք մեր աշխարհը։
Շնորհավո՜ր հունիսի 1
Իսկ գիտե՞ք ինչքան գանձեր ունենք այստեղ թաքնված՝ հենց մեր երեխաների համար: Իրենց նման վառ, գունավոր, տարբերվող ու յուրահատուկ:
Բացեք ու մեր գանձերին նվիրեք աշխարհի լավագույն գանձը՝ գիրքը:
Web: https://vlume.com/
Android: https://vlume.com/download/android
