Skip to content

Բառաստեղծ գրողներ․ Եղիշե Չարենց

Գիտեի՞ք, որ մեր լեզվում կան բազմաթիվ բառեր, որոնք ստեղծվել են կոնկրետ գրողների երևակայության շնորհիվ։ Նման նորաբանությունների հեղինակներին անվանում են բառաստեղծ։

Այդպիսի գրողների ամենավառ ու տաղանդավոր օրինակը մեր արևահամ Չարենցն է։ Օժտված լինելով բառազգացողությամբ՝ նա իր չափածոյում կերտել է մոտ 600 նոր բառ։

Դրանցից շատերը ժամանակի ընթացքում դարձել են հայերենի բառապաշարի մաս, իսկ որոշները մինչ օրս զարմացնում են իրենց ինքնատիպությամբ:

Չարենցը չի վախեցել լեզվական փորձարկումներից՝ կերտելով անսովոր բաղադրիչներով բառեր, ինչպես օրինակ՝ ամենապոեմ, աստեղահև, փոշաբույր, կոնքաձայն։ Տեսնենք, թե ինչպես են դրանք ապրում հենց իր տողերում.

Սիրարբել (սիրուց արբենալ, հարբել)

«Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն

Պատուհանիս առաջ երկա՜ր ու երկա՜ր․․․

Մեռնող կարմի՜ր համբույրներով սիրարբած,

Խմել անցնող երանգները վերևի․․․»

Խոհակալել (խոհերի մեջ ընկղմվել)

«Ամեն պոետ գալիս, իր հետ մի անտես նետ է բերում, Եվ նետն առած, խոհակալած- որս է անում երգերում․․․»

Չարենցի լեզվական հանճարը ևս մեկ անգամ ապացուցում է, որ նա ոչ միայն բանաստեղծ էր, այլև հայերենի ճարտարապետ։

Եղիշե Չարենց՝ https://vlume.com/hye/person/EN-2

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *