Այսօր XIX դարի հայ գրականության խոշորագույն դեմքերից մեկի՝ Գաբրել Սունդուկյանի ծննդյան օրն է: Նրա անվան հետ պատմականորեն կապված է հայ դրամատուրգիայի և թատրոնի վերելքն ու ծաղկումը:
📖«Պեպո»-ի անմահ հեղինակը հեղաշրջեց հայ դրամատուրգիան, ընդլայնեց նրա շրջանակը, խոսեց ժամանակի այրող խնդիրների մասին։ Նա առաջինն է հայ դրամատուրգիայում պատկերել քաղաքային կյանքն ու կենցաղը։
📖Սունդուկյանը ժառանգություն չէ, նա մեր ժամանակակիցն է, որ քայլում է մեզ հետ, ապրում մեզ հետ: Նա ուսուցիչ է դպրոցում, բարձրագույն ուսումնական հաստատությունում, դրամատուրգիայում, թատրոնում: Ուսուցիչ է ազնվության, գաղափարայնության, արդարամտության, առաջադիմության:
✍Մեծ դրամատուրգը միշտ աչքի է ընկել իր գեր ճշտապահությամբ, օրիգինալությամբ, կանանց նկատմամբ թուլությամբ։ Լինելով գեղեցիկ և տպավորիչ տղամարդ` միշտ վայելել է կանանց հիացմունքն ու սերը։
Շիրվանզադեն հիշում է, թե մի անգամ ինչ է ասել 80-ամյա Սունդուկյանը կանանց մասին․
📝«Գիտե՞ք, եթե այժմ էլ մի սիրուն կին ինձ ժամադրություն տա, վազելով կգնամ: Կգնամ, թեկուզ անձրև, ձյուն, փոթորիկ, երկրաշարժ լինի: Այս փուչ աշխարհում ի՞նչն է ավելի անուշ, քան կինը»:
Իսկ մենք Գավրիլ Նիկիտիչին կարող ենք հաճայանալ՝ նրա ստեղծագործությունները կարդալով։
Գաբրիել Սունդուկյան՝ https://vlume.com/hye/person/EN-454
