Skip to content

«Կա միայն այսօրը և ուրիշ ոչինչ…Չկա ո՛չ երեկ, ո՛չ վաղը»: Էռնեստ Հեմինգուեյ


Հուլիսի 21-ին ծնվել է 20-րդ դարի ամենաազդեցիկ, խորհրդավոր ու արկածախնդիր գրողներից մեկը՝ Նոբելյան մրցանակակիր Էռնեստ Հեմինգուեյը։
Նա մարդ էր, ով իր կյանքը վերածեց իրական ու վայրի մի վեպի՝ լի պատերազմներով, ճամփորդություններով, օվկիանոսի անսահմանությամբ ու որսորդությամբ։ Նրա գրիչը զուրկ էր ավելորդ զարդարանքներից, բայց յուրաքանչյուր բառ կշիռ ուներ, իսկ տողերի արանքում թաքնված էր ավելին, քան կարելի էր բարձրաձայն ասել։

Հեմինգուեյն ապրում էր ներկայով ու մեզ սովորեցնում էր նույնը․
«Ժամանակը չէ մտածել այն բոլոր բաների մասին, որոնք չունես, ավելի լավ է մտածիր, թե ինչ կարող ես անել ձեռքիդ տակ եղածով»։
Նրա հերոսները երբեք չէին հանձնվում։ Նրանք կոտրվում էին, բայց, ինչպես գրողն էր ասում, «աշխարհը բոլորին է կոտրում, ու դրանից հետո շատերն էլ ավելի ամուր են դառնում»։
Այսօր հրաշալի առիթ է թերթելու նրա գլուխգործոցները:
Իսկ ո՞րն է Հեմինգուեյի ձեր ամենասիրելի ստեղծագործությունը կամ միտքը:

Էռնեստ Հեմինգուեյ՝ https://vlume.com/hye/person/EN-486

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *