Skip to content

Զվարճալի դեպքեր հայտնի գրողների կյանքից։ Ալեքսանդր Դյումա

Համաշխարհային գրականության վարպետները հայտնի են եղել ոչ միայն իրենց անմահ ստեղծագործություններով, այլև յուրահատուկ, սրամիտ ու դիպուկ հումորով:

Շարունակում ենք մեր շարքը՝ «Զվարճալի դեպքեր հայտնի գրողների կյանքից», որտեղ բացահայտում ենք մեծանուն հեղինակների կյանքի անհայտ ու հետաքրքրաշարժ կողմերը: Այսօր կանդրադառնանք ֆրանսիացի ականավոր գրող Ալեքսանդր Դյումային:

Մի անգամ Դյուման ճաշի էր հրավիրված Փարիզի հայտնի բժիշկներից մեկի մոտ: Բժիշկը Դյումային խնդրեց արձագանքների գրքում մի բան գրել: Դյուման համաձայնեց և գրեց. 

«Այն բանից հետո, ինչ բժիշկ Գիստալը սկսեց բուժել ընտանիքներ, անհրաժեշտ է վերացնել հիվանդանոցները»:
Բժիշկը բացականչեց. «Դուք ինձ քծնում եք»: Այդ ժամանակ Դյուման ավարտեց իր գրածը «․․․և շատացնել գերեզմանատները»:

Այսպիսի անսպասելի շրջադարձային պատասխաններով էլ Դյուման մնաց պատմության մեջ որպես ամենասրամիտ հեղինակներից մեկը:

Ալեքսանդր Դյումա՝ https://vlume.com/hye/item/VP-84

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *