Մենք շարունակում ենք մեր սիրված շարքը՝ «Գրողները մեր օրերում»։
Պատկերացրե՛ք 21-րդ դարն է, և հայ գրականության երկու հզորագույն դեմքերը՝ խորաթափանց Նար-Դոսն ու հասարակական «քաոսներն» անխնա մերկացնող Շիրվանզադեն, հայտնվել են մեր թվային իրականությունում։
Նրանք փոխել են իրենց գրիչները համացանցային նամակագրության հետ և քննարկում են մերօրյա կյանքը։
Ի՞նչ կասեին իրար մարդկային հոգու երկու մեծ գիտակները, եթե ունենային նամակագրությամբ շփվելու հնարավորություն։
Ահա այսպես ենք մենք պատկերացել այդ նամակագրությունը։
Գրողների նամակագրությունը կարդալուց հետո չմոռանանք ևս մեկ անգամ կարդալ նրանց անմահ գործերը։
Շիրվանզադե՝ https://vlume.com/hye/person/EN-35
Նար-Դոս՝ https://vlume.com/hye/person/EN-63
