Skip to content

«Եթե նոր բան ունիս սովորեցնելու, սովորեցրու, թե չէ քո սովորեցրածը վաղուց գիտեմ»։ Նալբանդյանը՝ իր ուսուցչին

Գիտեի՞ք, որ Միքայել Նալբանդյանի ազատատենչ ոգին ի հայտ է եկել դեռ դպրոցական տարիներին։ Ահա թե ինչպես է պատանի հանճարը ապացուցել իր առավելությունը։

Բացառիկ տաղանդի շնորհիվ 7 տարի անվճար սովորելով Գաբրիել Պատկանյանի մոտ՝ Նալբանդյանը ստիպված է լինում տեղափոխվել նոր ուսուցչի՝ ոմն Եկենյանի մոտ։ Նկատելով վերջինիս տգիտությունը՝ պատանին համարձակորեն հրաժարվում է դասերից՝ ասելով․ 

«Եթե նոր բան ունիս սովորեցնելու, սովորեցրու, թե չէ քո սովորեցրածը վաղուց գիտեմ»։

Վիրավորված ուսուցիչը դիմում է հոգևոր վերնախավին՝ պահանջելով հեռացնել «չարաբարո» աշակերտին։ Արդյունքում կազմակերպվում է հատուկ մրցույթ, որտեղ աշակերտն ու ուսուցիչը ցույց են տալիս իրենց գիտելիքները։ Նալբանդյանը փայլուն հաղթանակ է տանում՝ ի ցույց դնելով Եկենյանի տգիտությունը։
Սակայն սուր հումորով օժտված պատանին չի սահմանափակվում դրանով․ նա իրեն թույլ է տալիս մի կատակ՝ «կաթողիկոս» բառի փոխարեն գրելով «կնաթողիկոս»։ Այս սրամիտ, բայց համարձակ քայլով նա վաստակում է Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի անդառնալի թշնամանքը։
Ահա թե ինչպես դեռ վաղ տարիքից ձևավորվեց այն սկզբունքային ու համարձակ կերպարը, որին մենք այսօր ճանաչում ենք որպես «Ազատության երգիչ»։
Միքայել Նալբանդյան՝ https://vlume.com/hye/person/EN-471

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *