Գրականության պատմության մեջ քիչ չեն եղել հայտնի գրողների միջև տարաձայնությունները, սակայն ամենաարտասովոր ու բախումնային պատմություններից մեկը Լև Տոլստոյի և Ուիլյամ Շեքսպիրի հեռակա «հակամարտությունն» է։
Թեև նրանց ապրած դարաշրջանները տարբեր էին, բայց Տոլստոյը շատ ջանքեր է գործադրել, որպեսզի կոտրի Շեքսպիրի՝ համաշխարհային հանճար լինելու մասին կարծրատիպը։
1906 թվականին Տոլստոյը հրապարակեց մի ամբողջ էսսե, որտեղ խոստովանեց, որ Շեքսպիրի պիեսները կարդալիս զգում է միայն «անհաղթահարելի տհաճություն և ձանձրույթ»։ Նա պնդում էր, որ Շեքսպիրի հռչակը սովորական «զանգվածային հիպնոսի» արդյունք է, կերպարների լեզուն՝ անբնական ու ճոռոմ։
Տարիներ անց Ջորջ Օրուելը բացահայտեց այս «ատելության» մութ անկյունները։ Տոլստոյի կյանքի վերջին տարիները ապշեցուցիչ նման էին Արքա Լիրի ճակատագրին։
Օրուելի կարծիքով՝ Տոլստոյը ենթագիտակցորեն տեսնում էր իր և Լիրի նմանությունը, ինչն էլ նրա մեջ կատաղություն էր առաջացնում։ Բացի այդ, Տոլստոյը իսկական ասկետ էր, իսկ Շեքսպիրը սիրում էր երկրային կյանքն իր բոլոր գույներով։
Ճիշտ է, Տոլստոյի քննադատությունը չկարողացավ տապալել Շեքսպիրի հեղինակությունը, սակայն այն մնաց որպես գրականության պատմության ամենավառ օրինակներից մեկը, թե ինչպես է մի հանճարեղ գրող մերժում մեկ այլ համաշխարհային հանճարի արվեստը։
Մեզ մնում է միայն նորից կարդալ ու դրանից կամ մնալ նույն կարծիքին, կամ դառնալ համակարծիք Տոլստոյին։
Շեքսպիր՝ https://vlume.com/hye/person/EN-67
