Skip to content

Այսքան տարբեր հայերենները

Կրկին իրար են հանդիպել հայերենի երկու լեզվաճյուղերը՝ արևմտահայերենն ու արևելահայերենը։ Այս հանդիպումը մեզ կրկին հիշեցնում է, թե որքան հետաքրքիր կարող է լինել բառերի ճանապարհը։

 Մեր՝ «Այսքան տարբեր հայերենները» շարքով, փորձում ենք հերթով ներկայացնել և բացահայտել այն բառերը, որոնք երկու լեզվաճյուղերում կարող են հնչել տարբեր, բայց նույն իմաստն արտահայտել։ Այս անգամ կանգ ենք առել «ծրար» և «պահարան» բառերի վրա։ Արևելահայերենում ասում ենք «ծրար», իսկ արևմտահայերենում՝ «պահարան»։ Երկու տարբեր բառեր, բայց նույն նշանակությունը։

 Այսպիսի բառային տարբերությունները ոչ թե հեռացնում, այլ ավելի են մոտեցնում մեզ միմյանց։

 Մենք՝ որպես երկու լեզվաճյուղերի կրողներ ու տարածողներ, մեր պարտքն ենք համարում ամուր պահել այն հանգույցը, որը միավորում է արևելահայերենն ու արևմտահայերենը։ Իսկ եթե ցանկանում եք դուք էլ միանալ մեզ՝ բացահայտելու հայերենի երկու լեզվաճյուղերի հարստությունը, կարդացեք հավասարապես երկու լեզվաճյուղերով էլ։ Մեր գրադարանը ձեզ տալիս է այդ հնարավորությունը՝ գտնել շատ գրքեր և՛ արևելահայերեն, և՛ արևմտահայերեն։

Web: https://vlume.com/

Android: https://vlume.com/download/android

iOS: https://vlume.com/download/ios

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *