1828 թվականին հրատարակիչ Ուլրիխ Գոսելենը Վիկտոր Հյուգոյի հետ պայմանագիր կնքեց նոր վեպ ստեղծելու համար։ Գրողը խոստացել էր գիրքն ավարտել սեղմ ժամկետում, սակայն անընդհատ հետաձգում էր աշխատանքը․ նա զբաղված էր թատերական ներկայացումներով, այլ նախագծերով։
Ի վերջո, հրատարակչի համբերության բաժակը լցվեց և գրողին վերջնագիր ներկայացրեց. վեպը պետք է պատրաստ լիներ 1831 թ. փետրվարի 1-ին։
Եթե Հյուգոն ուշացներ թեկուզ մեկ օր, ստիպված էր լինելու յուրաքանչյուր շաբաթվա համար վճարել 1000 ֆրանկ տուգանք, ինչը նրան կկանգնեցներ ֆինանսական կործանման առջև։
Հյուգոյին մնում էր ընդամենը կես տարի, իսկ գրքից դեռ ոչ մի տող գրված չէր։
Գիտակցելով, որ փողոց դուրս գալու ցանկացած պատրվակ կձախողի գործը՝ Հյուգոն դիմեց հետաքրքիր քայլի․ Նա հավաքեց իր ամբողջ հագուստը և հանձնեց ծառային՝ հրամայելով թաքցնել դրանք սնդուկում ու չվերադարձնել ոչ մի պարագայում, մինչև գիրքն ավարտված չլինի։
Այս մեթոդը հրաշքներ գործեց։ Հյուգոն սկսեց գրել մոլեգնությամբ՝ մոռանալով ժամանակի մասին։ Նա ոչ միայն հասցրեց ավարտել վեպը, այլև դա արեց վերջնաժամկետից երկու շաբաթ շուտ՝ 1831 թվականի հունվարի 14-ին։
«Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպն ունեցավ ֆենոմենալ հաջողություն։
Միակ բանը, որ տուժեց այս ընթացքում, գրողի թանաքամանն էր։ Հյուգոն վեպի վերջին տողերը գրելիս սպառել էր թանաքի վերջին կաթիլը և կատակով նույնիսկ ուզում էր գրքի վերնագիրը դնել «Թանաքամանի պարունակությունը»։
Փարիզի Աստվածամոր տաճարը՝ https://vlume.com/hye/item/VP-83
