Skip to content

Շնորհավո՜ր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ

«Միջակ ուսուցիչը պատմում է, լավ ուսուցիչը բացատրում է, գերազանց ուսուցիչը ցույց է տալիս, մեծ ուսուցիչը ոգեշնչում է»։ Հենց ոգեշնչողներն են, որ փոխում են ճակատագրեր։  

Սիրելի՛ ուսուցիչներ, սրտանց շնորհավորում ենք ձեզ՝ մասնագիտական տոնի կապակցությամբ։

Ձեր դասարաններում են մեծանում այն երեխաները, ովքեր վաղը կկառուցեն մեր երկիրը, կպաշտպանեն մեր սահմանները, կհարստացնեն մեր գիտությունն ու մշակույթը։

Թող ձեր սրտերը միշտ լցված լինեն սաների երախտագիտությամբ, թող ձեր ցանած սերմերը ծաղկեն ամենագեղեցիկ պտուղներով։ 

Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Սփյուռքի մեր սիրելի ուսուցիչներին, ձեր գործն առանձնահատուկ է։

Եթե Հայաստանում հայերենը շրջապատում է երեխային ամենուր, ապա ձեզ մոտ այն հաճախ սկսվում ու վերջանում է դասասենյակի չորս պատերի մեջ։ Դուք պայքարում եք օտար լեզվի, օտար միջավայրի, ժամանակի սղության դեմ։  

 Թող ձեր ջանքերը երբեք անհետևանք չմնան, ձեր աշակերտների շուրթերին հայերենը միշտ հնչի կենդանի ու հպարտ, և թող հայրենիքն ու սփյուռքը միշտ լինեն մեկ սրտի երկու զարկ։