Skip to content

Ինչո՞ւ էր Նալբանդյանը քննադատում Պռոշյանին

Իսկ դուք գիտեք, թե Միքայել Նալբանդյանը ինչո՞ւ է քննադատել Պ. Պռոշյանի «Սոս և Վարդիթեր» վեպը և գրել «Կրիտիկա «Սոս և Վարդիթերի» աշխատությունը:

Ինչպես Նալբանդյանն է խոստովանում, նախքան վեպը քննադատաբար մեկնաբանելը, այն բազմիցս վերընթերցել է, եկել այն եզրակացության, որ վեպը մի անխարդախ հայելի է:

Նալբանդյանը Պռոշյանի վեպում մատնացույց է անում մի շարք «անբնական բաներ»:

Անբնական է , որ 11 տարեկան Վարդիթերը փորձառու կնոջ նման նետվում է Սոսի գիրկը:

Կեղծ ու անբնական է նաև Սոսի ձմեռվա ձյուների մեջ գլխաբաց ու բոբիկ քայլելը, այն էլ օրերով, անբնական է գայլերի ու աղվեսների հետ կռիվ տալը:

Երկու շաբաթ սոված ու ծարավ սառույցի վրա քնելով՝ նա ոչ միայն չի հիվանդանում, այլև դեմքի գույնը չի փոխվում:

Ամենահետաքրքրականը, որ Վարդիթերը միասին նույն տեղում թաղելու խնդրանք է անում, երբ Սոսը դեռ մեռած չէր:

Ահա թե ինչպիսի խոսքերով է ավարտվում «Կրիտիկան». «Մենք ավարտեցինք մեր հոդվածը, Սոս և Վարդիթեր ազնիվ և պատվական աշխատության մասին, որ մեզ շատ մտքերի պատճառ դարձավ որպես և շատ էջեր լցնելու»:

Նալբանդյանը քննադատել է նաև Պռոշյանի լեզուն՝ նշելով, որ լեզուն պետք է հենվի հնի վրա, բայց չպետք է դառնա բարբառի ստրուկը:

Քննադատությունից հետո արժե անպայման կարդալ Պերճ Պռոշյանի ստեղծագործությունները՝ համոզվելու կամ հերքելու Նալբանդյանի քննադատությունը։

Պերճ Պռոշյան՝ https://vlume.com/hye/person/EN-221