Սիրելի՛ դպրոցականներ, եկեք խոստովանենք, որ արձակուրդների կեսն արդեն անցավ, ու մենք ամեն օր մեզ խոստանում ենք, որ «վաղվանից» հաստատ սկսելու ենք կարդալ հանձնարարված գրականությունը։ Բայց այդ «վաղը» դեռ չի եկել, չէ՞։
Արի էլ ժամանակ չկորցենք ու արդարացումներ չփնտրենք։ Մեր գրադարանն արդեն ամեն ինչ պատրաստել է քեզ համար։ Այսօր առանձնացրել ենք ծրագրային այնպիսի գրքեր, որոնք ոչ միայն պարտադիր են, այլև իրականում շատ արագ ու հետաքրքիր են կարդացվում։
Եթե նույնիսկ ծուլանում ես, գոնե այս 4-ը արի սկսենք կարդալ:
Գրիգոր Զոհրապ՝ «Նովելներ»՝ https://vlume.com/hye/person/EN-19
Սրանք շատ կարճ պատմություններ են, որոնք կարդացվում են ընդամենը մի քանի րոպեում, բայց սյուժեն այնքան թեժ է, որ չես կարողանալու կտրվել։
Նար-Դոս՝«Սպանված աղավնին»՝ https://vlume.com/hye/item/EB-24
Փոքրածավալ, բայց չափազանց հուզիչ ու դրամատիկ վիպակ սիրո և հասարակության բախման մասին։
Ալեքսանդր Շիրվանզադե՝ «Քաոս»՝ https://vlume.com/hye/item/EB-870
Իսկական ընտանեկան «դետեկտիվ» ու փողի կռիվ, որտեղ կրքերը եռում են առաջին իսկ էջից։
Շահան Շահնուր՝ «Նահանջը առանց երգի»՝ https://vlume.com/hye/item/AB-97
Փարիզի շքեղության տակ թաքնված երիտասարդների իրական պայքարը՝ սեփական ինքնությունը պահելու համար։
Իսկ այս ամենի համար սեպտեմբերին ինքդ քեզ շնորհակալ ես լինելու։
