Ընկերներ կան, որ դեղ լինեն, ասես.
Փնտրում ես, երբ որ վատ ես զգում քեզ:
Ոմանք կերակրի աղի են նման.
Կյանքն՝ առանց նրանց, թվում է անհամ:
Հիվանդության են ոմանք էլ նման.
Ցավ են պատճառում՝ չզգալով, անգամ:
Ընկերներ էլ կան՝ օդ ու ջրի պես.
Քեզ հետ են նրանք, թեկուզ՝ առանց քեզ։
Այսօր աշխարհը տոնում է ընկերության միջազգային օրը։
Շնորհավորում ենք բոլորին՝ մաղթելով, որ ձեր ընկերների հետ միշտ լինեք՝
նույն հուզմունքի,
Համոզմունքի՛,
Նույն ճաշակի՛,
Դրոշակի՛,
Ո՛չ թե ընկեր լոկ բաժակի…
Ընկերության միջազգային օրվա առթիվ առանձնացրել ենք ամենաջերմ ու հուզիչ պատմությունները, որոնք կստիպեն ձեզ վերարժևորել ընկերությունը.
Խալեդ Հոսեյնի — «Օդապարուկ թռցնողը»՝ https://vlume.com/hye/item/VP-440
Անսահման նվիրվածության, մեղքի, քավության և եղբայրական սիրո մասին ցնցող ու հուզիչ պատմություն, որն ապացուցում է, որ իսկական ընկերությունը չի ճանաչում տարածություն ու ժամանակ:
Անտուան դը Սենտ-Էքզյուպերի — «Փոքրիկ իշխանը»՝ https://vlume.com/hye/item/VP-72
«Դու հավերժ պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես»․ հանճարեղ պատմություն, որը պարզ ու խորը ճշմարտություններ է սովորեցնում պատասխանատվության, սիրո և ընկերության մասին:
«Արջուկ՝ Մեծ քաջ գամփռը»՝ https://vlume.com/hye/item/EB-1611
Արջուկի մասին սիրելի գրքերում փոքրիկ հերոսներն են սովորեցնում մեզ ամենամեծ ճշմարտությունը՝ ճշմարիտ ընկերն այն է, ով միշտ մեզ հետ է։
Իսկ ո՞րն է գրականության մեջ ձեր ամենասիրելի ընկերների զույգը:
