Սեպտեմբերի 30-ը Թարգմանության համաշխարհային օրն է:
Առանց թարգմանության որքա՜ն աղքատ կլինեին մեր գրադարանները, և որքան փոքր՝ մեր աշխարհը: Թարգմանությունը պարզապես բառեր փոխադրելը չէ. այն իսկական արվեստ է, որը բացում է դռները դեպի նոր հորիզոններ՝ թույլ տալով մեզ զգալ հեռավոր մշակույթների սրտի զարկերը և հաղորդակից դառնալ համաշխարհային մտքին:
Այս օրը հիշեցնում է մեզ, որ թարգմանությունները այն անտեսանելի կամուրջներն են, որոնք միավորում են ազգերին։ Թումանյանից, Տերյանից ու Դաշտենցից մինչ այսօր թարգմանությունն օգնել է պահպանել ու ամրապնդել մեր կապը համաշխարհային գրականության հետ:
Այս տոնը նաև թարգմանիչներինն է՝ «լռության մեջ խոսող ձայներինը»։
Թարգմանությունը նման է նկարչության։
Յուրաքանչյուր լեզու ունի իր յուրահատուկ երանգները, իսկ թարգմանիչը պետք է վերստեղծի այդ գույները մեկ այլ լեզվի ներկապնակով՝ պահպանելով բնօրինակի էությունը և գեղեցկությունը:
Շնորհավորելով Թարգմանության միջազգային օրը՝ շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ում շնորհիվ աշխարհի լավագույն գրքերը խոսում են հայերեն:
#Vlume-ը հարուստ է պահանջարկ ունեցող թարգմանական գրականությամբ։
Բացահայտե՛ք աշխարհահռչակ ստեղծագործությունները մեկ տեղում։
Web: https://vlume.com/
Android: https://vlume.com/download/android
