Skip to content

«Իմ դպրոցը եղել է մայր բնությունը, որի գրկում ես մեծացել եմ…»։ Վախթանգ Անանյան

Այսօր արկածային գրականության անզուգական վարպետ, բնության հավատարիմ երգիչ, գրականության Որսորդ՝ Վախթանգ Անանյանի ծննդյան օրն է:

Անանյանը վաղ տարիքից է կապվում մայր բնությանը, դառնում նրա աշակերտը, ապրում եղնիկների հետ, եղնիկների պես: Սա է պատճառը, որ գրողին հմայում է ոչ միայն բնության գաղտնիքներ բացահայտելը, այլև որսորդությունը:

Գրողը կարողացավ իր ընթերցողին կտրել առօրյայից ու տանել հայկական լեռնաշխարհի անդնդախոր կիրճերը, անտառների խորհրդավոր կածաններն ու Սևանի ալեկոծ ափերը: Նրա յուրաքանչյուր էջում զգացվում է հայրենի հողի ու ջրի, լեռների ու կենդանական աշխարհի հանդեպ անսահման սերը:

Անանյանի գրիչը միայն պատմություն չի պատմում. այն ընթերցողին սովորեցնում է ճանաչել, սիրել ու պահպանել բնությունը:

Գրականության Որսորդի գրքերը տարիք չեն հարցնում. դրանք հավասարապես հմայում են թե՛ պատանիներին, թե՛ մեծահասակներին:

Վախթանգ Անանյան՝ https://vlume.com/hye/person/EN-74

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *