Սիրո՞ւմ եք նամակներ կարդալ, հատկապես, հայտնի գրողների նամակները՝ ուղղված իրենց սիրելիներին։
Շարունակելով մեր շարքը՝ «Հայտնի գրողների սիրային նամակները», այս
անգամ ձեզ ենք ներկայացնում Վահան Տերյանի նամակը Նվարդ Թումանյանին:
Նվարդը բանաստեղծի ներշնչանքն էր. պատահական չէ, որ Հովհաննես Թումանյանի տանը հյուրընկալվելիս Տերյանը գրել է.
«Թումանյանի պալատում
Կգտնես, ո՜վ, մարդ,
Անուշ, Արփի-արբեցում
Եվ վարդ, և Նվարդ…»
«Պաշտոնական կամ կիսապաշտոնական նամակագրությունից գրեթե զզվում եմ: Դրա համար էլ կուզեի նամակագրության ժամանակ ինձ միանգամայն ազատ զգալ և անպատասխանատու, ինչպես ինքս իմ առջև: Հակառակ դեպքում ինձ համար կստեղծվեն շատ անախորժ մոմենտներ: Բանն այն է, որն նամակ գրելը ես համարում եմ մի զրույց, իսկ ընկերական և մտերմական զրույցի ժամանակ խոսքեր չես ընտրում և չես աշխատում խոսել տրամաբանորեն ու «խելոք», այլ զրուցում ես անբռնազբոսիկ, ազատ, առանց վախենալու և քաշվելու: Ահա թե ինչու ես ասում եմ, որ նամակը պետք է միայն այն մարդը կարդա, ում գրված է նա:
Ահա այսպիսի ինտիմ նամակագրություն եմ սիրում ես: Ուրիշ տեսակ ՝ոչ:
Ձեր նամակը ինձ ուրախացրեց և տխրեցրեց: Ուրախացրեց, որովհետև Դուք էիք գրել այն, տխրեցրեց, որովհետև բուռն ցանկություն զգացի Ձեզ տեսնելու և ջերմ համբուրելու, իսկ Դուք չկայիք և հեռու էիք…»:
Ձեր Վ. Տ.
Եթե ձեզ նույնպես գրավում է Տերյանի անկրկնելի, նուրբ ու հոգեհարազատ աշխարհը, ապա բաց մի թողեք առիթը ևս մեկ անգամ այցելելու այդ աշխարհ։
Վահան Տերյան՝ https://vlume.com/hye/person/EN-76
