Skip to content

Հետաքրքիր դեպքեր գրողների կյանքից

Հայտնի գրողները բոլոր ժամանակներում էլ աչքի են ընկել ոչ միայն իրենց մտքի հանճարեղությամբ ու եզակիությամբ, այլև տարօրինակությամբ կամ որևէ խենթ արարքով։ Եվ հենց այդ տարօրինակ սովորություններն ու խենթ արարքներ էլ ավելի գունեղ ու հարուստ են դարձրել նրանց կյանքը։

Ահա այդպիսի մի խենթ արարք Ալեքսանդր Դյումայի կյանքից։ Ալեքսանդր Դյուման մի անգամ մասնակցում էր դուելի, որտեղ մասնակիցները վիճակ էին քաշում, և պարտվողը պետք է կրակեր ինքն իրեն: Վիճակն ընկավ Դյումային, ով առանձնացավ կողքի սենյակում: Հնչեց կրակոց, որից հետո Դյուման վերադարձավ մասնակիցների մոտ և ասաց․ «Ես կրակեցի, բայց չդիպա»:

Եկեք համաձայնենք, որ հանճարեղ մարդկանց խենթությունն անգամ հանճարեղ է։Դյումայի մյուս հանճարեղությունն իր որդին է, որի գլուխգործոցը կարող եք կարդալ այստեղ՝ https://link.vlume.com/item/VP-84