«Ես միշտ պատկերացրել եմ, որ դրախտը գրադարանի մի տեսակ է»։
Խորխե Լուիս Բորխես
Գրադարանը կարող է փոխել իր ձևը։
Գիրքը կարող է դառնալ թվային։
Բայց ընթերցողին գրքի հետ կապող շարունակում է մնալ Գրադարանավարը։
Տոնդ շնորհավո՜ր, սիրելի գրադարանավար։
Դուք եք, որ տարիներ շարունակ գրքերի կողքին եք, գիտեք, թե որ գիրքը ում համար է, երեխաներին ծանոթացնում եք գրքի աշխարհին, մեծերին՝ նոր հեղինակների, իսկ երբեմն էլ պարզապես հիշեցնում եք, թե ինչու է պետք կարդալ։
Մաղթում ենք, որ ձեր նվիրումը անսպառ լինի, իսկ ձեր ցանկացած օրը լինի նույնքան հետաքրքիր, որքան ձեզ շրջապատող գրքերն են։
Մենք՝ որպես թվային գրադարան, կամուրջ ենք կապում տպագիր էջերի ու նորագույն տեխնոլոգիաների միջև՝ հնարավորություն տալով ընթերցողին գտնել իրեն անհրաժեշտ տեղեկությունը ցանկացած վայրում և ցանկացած պահի։
Ու եթե գրադարանների աշխարհը փոխվում է, մենք ուրախ ենք լինել այդ փոփոխության մի մասը։
